HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հզոր երկրաշարժ Աֆղանստանում. կա առնվազն 280 զոհ

Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Պակտիկա պրովինցիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, ևս մոտ 150-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին։ 

Սոցիալական ցանցերում կադրեր են հայտնվում, որտեղ երևում են ավերված տները, փողոցներում փլատակներն ու պատգարակների վրա գտնվող տուժածները։

Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ հավանաբար, զոհերի թիվը կմեծանա։ 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հարավ-արևելքում գտնվող Խոստ քաղաքից մոտ 44 կիլոմետր հեռավորության վրա։ Ցնցումները զգացվել են երկրի սահմանից ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա, այդ թվում Պակիստանում և Հնդկաստանում։

Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը նաև զգացվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում և Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ «Ցավոք նախորդ գիշեր Պակտիկա պրովինցիայի չորս շրջաններում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ։ Զոհվել և վիրավորվել են մեր հարյուրավոր բնակիչներ, ավերվել տասնյակ տներ։ Մենք բոլոր գործակալություններին կոչ ենք անում անհապաղ օգնություն ուղարկել այդ շրջան»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին։ 

Ամերիկյան սեյսոմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիուտ, իսկ էպիկենտրոնը գտնվել 51 կիլոմետր խորության վրա։ Զոհերի թիվը նաև մեծ է այն պատճառով, որ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած էին։

Լուսանկարը՝ TOLO News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter