HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։ 

Նշենք, որ «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում «Netcracker Technology»-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Netcracker Technology» ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։

Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի ութին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter