HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ազգային պարկի հանրային լողափերում կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Ցնցուղարաններ

Խաղահրապարակներ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։

Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր Շրջակա  միջավայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter