HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության ԱԳ նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։

Հայաստանի ԱԳՆ հաղորդմամբ, արտգործնախարարները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ, և կարևորել այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացմանն ու տնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերի։ Կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը։

Արարատ Միրզոյանը և Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter