HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտում հիմնական ջրատար խողովակներից մեկի վթարման հետևանքով ջրազրկվել են մի շարք փողոցներ

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ այսօր՝ մոտավորապես ժամը 23:00-ին, քաղաքի հիմնական ջրատար խողովակներից մեկի վթարման հետևանքով ջրազրկվել են Իսակով, Իվանյան, Մաշտոց, Հեքիմյան, Ստարավոյտովա փողոցները:

««Ջրմուղ-կոյուղի» ընկերության ողջ ներուժը անմիջապես ներգրավվել է վթարավերականգնողական աշխատանքներում: Արդյունքում վթարից 15-20 րոպե հետո կանոնավոր ջրամատակարարումը վերականգնվել է վերոնշյալ հասցեների մեծ մասում: Այս պահին ջրի խնդիր ունեն Իսակով 2, 2ա, 2բ շենքերի և Ստարավոյտովա փողոցի բնակիչները: Հայցելով նրանց ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար՝ վստահեցնում ենք, որ բրիգադները նաև գիշերն են աշխատելու խնդիրը ժամ առաջ կարգավորելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter