HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

120 մլն դոլար Կառավարությանը՝ ժողովրդավարության և տնտեսական կայունության բարեփոխումների համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով։

Կառավարությունը հունիսի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի նախատեսած ընդհանուր ներդրումը կազմում է 120 մլն ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ.

  1. 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար։
  2. 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումներում։

«Փաստաթղթով սահմանված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական և քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրի՝ արտակարագ իրավիճակներում, օրինակ՝ քովիդին և այլ վարակիչ հիվանդություններին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը։

Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ և գործող համակարգեր և գործընթացներ, կաջակցի ներառական տնտեսական ռազմավարությունների իարկանացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց Հարությունյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter