HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը «Ֆորում 405»-ում ներկայացրել է հետպատերազմյան դասավանդման և ուսումնառության առանձնահատկությունները

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 22-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Ֆորում 405» կրթական համաժողովին՝ «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո:

Արցախի կառավարության պաշտոնական էջի հաղորդագրության համաձայն՝ Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները, կիրառվող լուծումներն ու ապագա անելիքները:

Պետական նախարարն անդրադարձել է հետպատերազմյան իրականությունում դասավանդման և ուսումնառության առանձնահատկություններին ու հիմնախնդիրներին: Արտակ Բեգլարյանի համակարգմամբ՝ ներառական քննարկումների միջոցով վեր են հանվել մի շարք հարցեր պատերազմական տրավմաների, հետպատերազմյան դժվարությունների ու այլ առնչվող երևույթների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լուծման հնարավոր մոտեցումներ:

«Պատերազմի հետևանքով ինչպես Արցախի ամբողջ հասարակությունում, այնպես էլ կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք բացասականորեն են անդրադառնում կրթության որակի վրա՝ ազդելով բոլոր հիմնական դերակատարների՝ աշակերտների, ուսուցիչների ու ընտանիքների վարքի ու հոգեբանության վրա: Մենք պարտավոր ենք արդյունավետ ու նորարարական լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին՝ ձգտելով մի կողմից չեզոքացնել դրանց բացասական ազդեցությունը, մյուս կողմից՝ ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն վերածննդի ու հետագա զարգացման համար: Այստեղ գլխավոր դերը պատկանում է ուսուցիչներին, որոնց չպետք է միայնակ թողնել՝ աջակցելով վերապատրաստումներով ու մշտական խորհրդատվությամբ, իսկ աշակերտները պետք է լինեն ներառական, գործնական ու գաղափարական ուշադրության ներքո»,- նշել է պետական նախարարը:

Մտքերի փոխանակման արդյունքում քննարկվել են որոշ գործնական գաղափարներ պետական լիազոր մարմինների և մասնագիտական շրջանակների համագործակցության շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter