HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը 92-րդն է 211 հավաքականների մեջ

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ընտրանին մարտ ամսվա ցուցակի համեմատ տեղաշարժ չի գրանցել եւ մնացել է 92-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը 4 հանդիպում է անցկացրել՝ 1-0 հաղթելով Իռլանդիային, 0-2 եւ 1-4 պարտվելով Շոտլանդիային, ինչպես նաեւ 0-3 զիջելով Ուկրաինային։ 

Համաշխարհային ցուցակը գլխավորում է Բրազիլիան, որին հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Դանիան։ 

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մեր մրցակիցներից Ուկրաինան 27-րդն է (պահպանել է դիրքը), Շոտլանդիան՝ 45-րդը (-6), իսկ Իռլանդիան՝ 47-րդը (պահպանել է դիրքը):

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, Ռուսաստանը 35-րդն է, Ուզբեկստանը՝ 77-րդը, Վրաստանը՝ 82-րդը, մյուսները մեր ընտրանուց ավելի ցածր հորիզոնականներում են։ 

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաբարձր վարկանիշն ունի Իրանը, որը 23-րդն է, Թուրքիան 42-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 82-րդը, իսկ Ադրբեջանը՝ 128-րդը։

Վարկանիշային հաջորդ աղյուսակը կհրապարակվի օգոստոսի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter