HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրի Լանկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Ա․ Լիյանագեին (նստավայրը՝ ք․Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Լիյանագեին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային հաղորդակցության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիյանագեն կարևորել է միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter