
«Ջոն Արքա» պիեսի ներկայացումը Լոնդոնում
Մայիսի 16-ին և 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում' պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի «Ջոն Արքա» պիեսը:
Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ:
Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր գնահատվեց Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշեց, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր գնահատեց դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:
Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել