HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին:

Հանդիման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհարժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:

Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter