HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր է ստորագրվել

Հունիսի 24-ին Աթենքում Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն:

Ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը: «Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս  աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,- ասել է Գլխավոր հանձնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Զարեհ Սինանյանը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter