HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարի են ենթարկվել զինծառայողներ. մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է

Արցախի ՊՆ տեղեկացնում է, որ երեկ՝ հունիսի 24-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։

Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս 4 զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

Ինչպես երեկ հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքը տեղի է ունեղել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում. բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter