HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Ննախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հոգեբարարձուների խորհրդի հարգարժան անդամներ,

Տեղական մարմինների ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը, միևնույն ժամանակ, միշտ ուրախ ենք աշխարհի բոլոր մասերից ժամանած մեր հայրենակիցներին տեսնել այստեղ:

Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որի շուրջ մենք համախմբվել ենք, քննարկել ազգային-պետական նշանակության հարցեր և փորձել ենք գտնել լուծումներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանադակությամբ, ոչ էլ կազմակերպական ձևով, ու նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունը անբասիր պահելուն:

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հարկ չկա անգամ շեշտելու, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը ջանք ու եռանդ պետք է չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից:

Նաև այս պատճառով բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը:

Այս նպատակի կյանքի կոչման համար ես նաև ակնկալում եմ, որ մինչև ընթացիկ ամսվա վերջ պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները:

Լիահույս եմ, որ պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա:

Սիրելի հայրենակիցներ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի և իրականացրած անխոնջ աշխատանքի համար:

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: 

Մեկնաբանություններ (1)

Kurken davityan
What a joke! The fund should be managed by Artsakh people, and not by Yerevan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter