HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

FlyOne Armenia-ն մինչև հուլիսի 21-ը չեղարկում է Երևան - Բեյրութ - Երևան չվերթերը

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FlyOne Armenia  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: Նշենք, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։

Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

«Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter