HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը։

Այսօրվանից՝ հունիսի 26-ից, մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է։

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատությունները այս ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
  • ս/թ ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվողները։

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։

Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։

Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Հայտագրմանը կարող են մասնակցել առաջին փուլում անբավարար հավաքած անձը ՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter