HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, Աբիջանում կայանալիք կլիմայի հարցերով գագաթաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter