HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր

Հունիսի 21-27-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter