HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության կայքը

Հունիսի 27-ից գործարկվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը /avv.police.am/, որի հիմնական նպատակը անձնագրային և վիզաների վարչության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու ոլորտին վերաբերող տեղեկատվության ամբողջական ներկայացումն է։

Ինչպես հայտնում է Ոստիկանությունը, կայքը հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով, հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու համար օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի նմուշների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։

Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Իրականացվող բարեփոխումների համատեքստում մեծ կարևորություն ունեն նաև անձնագրային և վիզաների վարչության ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ վերջին շրջանում կատարված փոփոխությունները, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ և կրում են շարունակական բնույթ։

Նոր կարգավորումներն անմիջականորեն արտացոլվել են և հետագայում ևս կտեղադրվեն կայքում՝ համապատասխան հղումներով, պարզաբանումներով՝ կայքի այցելուներին հնարավորություն ընձեռելով ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ պահին գործող օրենսդրության, կատարված փոփոխությունների, դրանց հիմնավորումների և այլ հարցերի վերաբերյալ։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Մյուս կարևոր բարեփոխումը հերթերը կանոնակարգող սարքավորումների տեղադրումն է։ Անձնագրային և վիզաների վաչությունը որդեգրել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարությանը համընթաց շարժվելու ուղղվածություն և ռազմավարություն։

Ձեռք են բերվել նաև հերթերը կանոնակարգող սարքավորումներ։ Սարքավորումները տեղադրվել են Երևանի անձնագրային բոլոր ծառայություններում, մարզկենտրոններում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներում։ Տերմինալների տեղադրումը հնարավորություն է ընձեռել թեթևացնել և կանոնակարգել ԱՎ վարչության հերթերը, նպաստել քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցմանը, վարչության գործառույթների արդյունավետ կազմակերպմանը, ստորաբաժանումների գործունեության պատշաճ կառավարմանն ու վերահսկողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter