
Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել:
3 թափուր տեղի համար պայքարող թեկնածուներն էին` վարչական դատարանի դատավոր Հրաչ Մարտունի Այվազյանը, Արդարադատության նախկին նախարար Արտակ Հայկազի Զեյնալյանը, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը: Քաղաքական մեծամասնությունն ընտրել էր հենց նրան, վերջինիս օգտին քվեարկել էր 68 պատգամավոր, մյուս թեկնածուները ոչ մի ձայն չէին ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել