HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով տիկին դեսպանին նշանակման առիթով, մաղթել է արդյունավետ առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սիրիայում ահաբեկչական գործողությունների, իսկ Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին՝ վստահություն հայտնելով, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները։ 

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։  

Դեսպան Նորա Արիսյանն իր հերթին Հայոց Հովվապետին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք ի գործ են դնում հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Տիկին դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է արդյունավոր գործունեություն՝ ի զորացումն հայ-սիրիական հարաբերությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter