Արծրուն Միրզոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Վարչական դատարանի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր: Քվեարկությունն ընթացել է երեք թեկնածուների միջև` Արթուր Ռոբերտի Առաքելյան, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Էդուարդի Բաբայան և Վարչական դատարանի դատավոր Արծրուն Մարտունի Միրզոյան: Առաջին երկու թեկնածուների օգտին որևէ պատգամավոր չի քվեարկել, երրորդ թեկնածուի օգտին քվեարկել է 68 պատգամավոր:
Արծրուն Միրզոյանը 2008 թվականից մինչև այժմ աշխատում էր որպես Վարչական դատարանի դատավոր։ Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նշենք, որ ընդդիմությունը նիստի չի մասնակցում, հետևաբար քվեարկել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները:
Մեկնաբանել