Քրիստինե Մկոյանը` Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի թափուր տեղի համար ընտրվեց Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Պատվականի Մկոյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, այդքանն էլ կողմ էին քվեարկել Քրիստինե Մկոյանին:
Առաջադրված մյուս թեկնածուներն էին Փաստաբանների պալատի անդամ Հակոբ Գրիգորի Գրիգորյանը և Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Պողոսյանը:
Քրիստինե Մկոյանը 2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է որպես վարչական դատարանի դատավոր, 2013 թվականից մինչ այժմ` վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: 2003-ից 2008 թվականներին էլ աշխատել է նախագահի աշխատակազմի կադրերի, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Ունի իրավաբանի որակավորում:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը շարունակում է իր բոյկոտը` չմասնակցելով ԱԺ նիստերին:
Մեկնաբանել