HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քրիստինե Մկոյանը` Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի թափուր տեղի համար ընտրվեց Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Պատվականի Մկոյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, այդքանն էլ կողմ էին քվեարկել Քրիստինե Մկոյանին:

Առաջադրված մյուս թեկնածուներն էին Փաստաբանների պալատի անդամ Հակոբ Գրիգորի Գրիգորյանը և Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Ռոբերտի Պողոսյանը:

Քրիստինե Մկոյանը 2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է որպես վարչական դատարանի դատավոր, 2013 թվականից մինչ այժմ` վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: 2003-ից 2008 թվականներին էլ աշխատել է նախագահի աշխատակազմի կադրերի, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Ունի իրավաբանի որակավորում:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը շարունակում է իր բոյկոտը` չմասնակցելով ԱԺ նիստերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter