HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սալեմին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Թունիսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բարձր է գնահատվել Հայաստանի և Թունիսի միջև միջազգային տարբեր հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ձևավորված համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել նաև բարձրաստիճան շփումների ակտիվացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալ Մ.Սաֆարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter