HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին Մեծ յոթնյակի առաջնորդներին կոչ է արել անել հնարավորը՝ պատերազմը մինչև տարեվերջ ավարտելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Մեծ յոթնյակի երկրներին։ Ինչպես հայտնում է BBC News-ը` հղում անելով «Ֆրանսպրեսին», Զելենսկին Մեծ յոթնյակի առաջնորդներին կոչ է արել անել հնարավոր ամեն բան, որպեսզի մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինայում ավարտվեն ռազմական գործողությունները։

Զելենսկին հայտարարել էր, որ ձմռանն ուկրաինական զորքերի համար բարդ կլինի մարտական գործողություններ վարել՝ ռուսական զորքերի բռնազավթած ուկրաինական տարածքները վերադարձնելու համար։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել Ուկրաինային տրամադրել ծանր սպառազինություն, ՀՕՊ համակարգեր, ապահովել անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև՝ օգնել հացահատկի արտահանմանն ու պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնմանը։

Ուկրաինայի նախագահն իր ելույթում ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացման կարևորությունը։ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահի ելույթի առնչությամբ Զելենսկու գրասենյակը նշել է, որ, ի թիվս այլոց, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պետք է սահմանափակվեն Ռուսաստանից արտահանվող նավթի գները։

Իր ելույթում Զելենսկին հատուկ շնորհակալություն է հայտնել Մեծ յոթնյակի երկրներին՝ Ուկրաինային արդեն իսկ ցուցաբերած ռազմական և ֆինանսական օգնության համար։

Լուսանկարը՝ TOBIAS SCHWARZ / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter