HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին լիազորությունների չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի ևս մեկ հոդվածով (լիազորությունների չարաշահում)։ Այդ մասին հայտնում է Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Դոդոնը մեղադրվում է «կազմակերպված հանցավոր խմբի շահերից ելնելով պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցման մեջ՝ «Էներգոկոմի» քրեական գործի շրջանակներում»։ Մեղադրանքը վերաբերում է 2008-2009 թվականներին Մոլդովայի նախկին նախագահի գործողություններին, որն այն ժամանակ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի, էկոնոմիկայի և առևտրի նախարարի պաշտոնները։ 

Քննության վարկածով՝ 2008 թվականի մայիսին «Էներգոկոմ» ընկերությունը, որը պատասխանատու է Մոլդովայում էլեկտրաէներգիայի ապահովման համար, պայմանագիր է կնքել արտասահմանյան ընկերության հետ՝ էլեկտրաէներգիայի շուկայական արժեքից 29 %-ով ցածր գնով ձեռքբերելու վերաբերյալ։ Ըստ մոլդովական դատախազության՝ այդ սխեմայի մասնակիցներն այդ տարբերությունը կարող էին յուրացնել։ Տեղի ունեցածի արդյունքում գրանցված կորուստը նախնական գնահատվել է գրեթե 12 միլիոն դոլար։

2021 թվականի վերջին այս գործով Դոդոնն արդեն իսկ հարցաքնվել էր մեղադրյալի կարգավիճակում։ Նախկին նախագահն իր մեղքը չէր ընդունել։

Ավելի վաղ, Դոդոնին չորս քրեական հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել՝ կոռուպցիա, հանցավոր կազմակերպության միջոցով կուսակցության ֆինանսավորում, անօրինական հարստացում ու պետական դավաճանություն։ Դոդոնի կարծիքով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը նախագահ Մայա Սանդուի պատվերով է, իսկ իր գործը հետաքննող դատախազները «կառավարվում են ամերիկյան դեսպանության կողմից»։

Լուսանկարը՝ tylaz.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter