
Հրթիռակոծվել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնը. շենքում եղել է ավելի քան 1000 քաղաքացիական անձ
Ռուսական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կրեմենչուգի քաղաքապետ Վիտալի Մալեցկին։
Horror scenes in Kremenchuk, as a Russian missile hits a shopping centre. The man speaking on phone : “people were are the building, the walls are starting to fall in” pic.twitter.com/REDBFmuT3R
— Oliver Carroll (@olliecarroll) June 27, 2022
«Հրթիռները հարվածներ են հասցրել բավականին մարդաշատ վայրի, որը որևէ ընդհանրություն չուներ ռազմական օբյեկտի հետ»,- գրել է նա։
Մալեցկու խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նրանց ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել Կրեմենչուգից։ Պնդվում է, որ հրթիռներն ընկել են «Ամստոր» առևտրի կենտրոնի վրա, որտեղ ուժեղ հրդեհ է սկսվել։ Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ հարվածի պահին շենքում եղել է ավելի քան 1000 քաղաքացիական անձ։ «Զոհերի թիվը նույնիսկ չի կարելի պատկերացնել»,- գրել է Զելենսկին։
Ավելի վաղ, ռուսական կողմից ռմբակոծությունների մասին հայտնել էին նաև Խարկովի մարզի իշխանությունները։ Դրա հետևանքով Չուգուևի շրջանում զոհվել է երկու կին, մարզում ևս հինգ մարդ վիրավորվել է։
Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել