HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ

Վարչապետի Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին հայտարարեց, որ այսօր՝ հունիսի 27-ին ֆեյսբուք ասուլիս է հրավիրում։ Լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին նա կոչ արեց գրավոր հարցերը նախապես ուղարկել։ Վերջին երկու տարվա ընթացքում սա վարչապետի չորրորդ ասուլիսն է այս ֆորմատով։ Մինչդեռ նախկինում նա մամուլի ասուլիսներ էր հրավիրում եւ դեմ առ դեմ պատասխանում լրագրողների հարցերին։

Ասուլիսի մասին հայտարարությունից որոշ ժամանակ անց մի խումբ լրատվամիջոցներ հայտարարեցին,, թե բոյկոտում են ասուլիսը եւ հրաժարվում վարչապետին ձևական հարցեր ուղարկել՝ պատճառաբանելով, թե «հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում»։

Հետո եղավ մեկ այլ հայտարարություն, որը ստորագրած լրատվամիջոցները հորդորեցին վերանայել ասուլիսի ձևաչափը՝ անընդունելի համարելով ասուլիս հրավիրելու, բայց հարցերը խմբագրելու պրակտիկան։

«Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ Այդպիսով, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։ Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»,- ասված է երկրորդ խումբ ԶԼՄ-ների հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter