HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է արվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական ստեղծագործ միջավայրի ձևավորմանը, գերատեսչական բուհերի գործունեությանը և այլ թեմաների: Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած աշխատանքները:

Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը Կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն - մասնագիտական կրթություն – բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակային, ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման և բարձրորակ մասնագիտական համալրվածության խնդիրների լուծումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter