HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի և Մարսելի մասնագետները կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները

Երկու բարեկամ քաղաքներ Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են նախանշվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետին հյուրընկալել են Մարսելի փոխքաղաքապետերը, քանի որ քաղաքապետ Բենուա Պայան հիվանդացել է ՔՈՎԻԴ 19-ով:

Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Մարսելի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանը նկատել է, որ երկու քաղաքների գործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի, որը պետք է լիարժեքորեն օգտագործել՝ ի շահ Երևանի և Մարսելի բնակիչների:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ նախանշելու գերակա ուղղությունները, որոնք հիմք կհանդիսանան գործակցության նոր՝ եռամյա ծրագրի մշակման համար:
Կողմերը կարևորել են մասնագետների փոխանակումը` ընդգծելով, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքները պետք է համատեղեն ուժերը` արդյունքներ գրանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter