HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվել ու Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել չորս տղամարդ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը՝ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող հեղուկով, սրվակներ, «B» գրառմամբ սուբուտեքսի կես հաբ, մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա ու ծալովի դանակներ:

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել են քրեական գործեր, նշանակվել են փորձաքննություններ։

Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները փաստել են, որ նրանց թմրամիջոցներն իրացրել էր Նոր Նորքի Մոլդովական փողոցի 40-ամյա բնակիչը։ Նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոն տեսակի թմրամիջոցի նմանվող հեղուկով տարա և գաղտնի փականով 2 դանակ:

Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 40-ամյա տղամարդու բնակության վայրը։ Հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և կշեռք։

Քրեական գործերը ոստիկանությունից փոխանցվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter