HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Այս մասին հայտնում է վարչապետի կայքը։

«Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիտպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակից և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: Այս առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների կողմից կոնկրետ ծրագրերի ու գաղափարների քննարկումն ու իրականացումը, երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնումը: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի դերը՝ Հայաստանի ու Եգիպտոսի փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ նրա ջանքերը կտան նոր արդյունքներ:

Իր հերթին Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել փոխշահավետ նախագծերն ու դրանց իրականացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter