HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունիսի 28-ին Երևանում տեղ են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ ԱԳՆ Արևելյան քաղաքականության, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության գծով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը և խորացումը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության համատեքստում։ Հայկական կողմը կարևորել է Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի  աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter