Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Հունիսի 28-ին Երևանում տեղ են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ ԱԳՆ Արևելյան քաղաքականության, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության գծով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկվել են հայ-լեհական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը և խորացումը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության համատեքստում։ Հայկական կողմը կարևորել է Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Մեկնաբանել