HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Մասնավորապես, կիրագործվի Արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնել կենտրոնի շենքային պայմաններն ու կյանքի կոչել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կրթական նոր ծրագրեր:

Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում այժմ մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 200 սան, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter