HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 28-ի գիշերը պարեկները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել

Հունիսի 28-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 178 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարող 20 անձ։

Բացի այդ, բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, ինչպես նաև հայտնաբերվել են սառը զենքեր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել անձինք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter