HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կա՛մ Ուկրաինային անհետաձգելի օգնություն, կա՛մ ձեզ հետ Ռուսաստանի հետաձգված պատերազմ. Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

ՆԱՏՕ-ն պետք է տեղ գտնի Ուկրաինայի համար անվտանգության ընդհանուր տարածությունում, հակառակ դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքին սպասվում է Ռուսաստանի հետ դիմակայություն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տեսակապով իր ելույթի ժամանակ։

«Կա՛մ անհետաձգելի, հաղթանակի համար բավարար օգնություն Ուկրաինային, կա՛մ ձեզ հետ Ռուսաստանի հետաձգված պատերազմ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պարտության պարագայում Ռուսաստանը չի բավարարվի ձեռք բերածով և կսպառնա Արևելյան Եվրոպայի երկրներին։

Զելենսկին նաև քննադատել է այն, թե ինչպես է իրականացվում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, և ընդգծել, որ պետք է ազատվել Դաշինքի և Ռուսաստանի միջև «մոխրագույն գոտուց»։

«ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը չպետք է հիշեցնի Կիևի մետրոյի հին ոլորագոտիները. դրանք բաց են, իսկ երբ մոտենում ես, ոլորագոտիները փակվում են, մինչև չվճարես։ Մի՞թե Ուկրաինան դեռևս բավարար չի վճարել։ Մի՞թե մեր ներդրումը և՛ Եվրոպայի, և՛ մեր քաղաքակրթության պաշտպանության համար մինչ օրս բավարար չեն։ Էլ ի՞նչ է պետք»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել որքան հնարավոր է արագ աջակցել իր երկրին, այդ թվում սպառազինության մատակարարման և ՌԴ դեմ պատժամիջոցների սահմանման ճանապարհներով։

Լուսանկարը՝ Gabriel Bouys/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter