HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում ամփոփվել են 2023-25թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են Կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում: Այս համատեքստում ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակում գերատեսչական հայտերը, ինչպես նաև 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները:

Վերոնշյալ թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության թիրախների իրագործմանը, զարգացման ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:

Առաջիկայում նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter