Արտակ Կրկյաշարյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար խորհրդարանն ընտրեց Արտակ Կրկյաշարյանին:
Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը: Քվեարկությանը մասնակցել էր 69 պատգամավոր, այդքանն էլ կողմ էր քվեարկել թեկնածուին:
Արտակ Կրկյաշարյանը զբաղեցնում էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Մինչ քննչական կոմիտեում աշխատանքը զբաղեցրել է զինվորական դատախազի տեղակալի պաշոնը:
Հիշեցնենք, որ քվեարկությունն ընթանում էր փակ-գաղտնի ընթացակարգով: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմությունը շարունակում է բոյկոտը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել