HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ փոխարտգործնախարարին

Հունիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման։

Զրուցակիցները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ձևավորման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter