HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Cross Technics-ը կիրականացնի Fly Arna-ի տեխնիկական սպասարկումը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է Cross Technics ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Fly Arna-ի ինքնաթիռներին Cross Technics-ը կմատուցի գծային տեխնիկական սպասարկման բոլոր անհրաժեշտ ծառայությունները:

«Cross Technics ՍՊԸ-ն Հայաստանում տեղակայված Part-145 գծային տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություն է, որի նպատակն է Երևանում ավիաընկերություններին բարձրակարգ սպասարկման ծառայություններ մատուցելը:

Fly Arna-ի և Cross Technics-ի միջև ձեռքբերված համագործակցության շրջանակներում Cross Technics-ն աշխատանքի է ընդունել 18 բարձր որակավորում ունեցող նոր ինժեներների և աշխատակիցների, որոնք սպասարկելու են Fly Arna-ի Airbus A320 ինքնաթիռը:

FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Առաջին չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ 2022 թվականի հուլիսի 3-ից սկսած: FlyArna-ի թիմը հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter