HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

104 անվճար տեղ՝ կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար

Կառավարության հունիսի 30-ի նիստում հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:

Ըստ այդմ` կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, այդ թվում՝ 17 տեղ է հատկացվել Արցախի Հանրապետությանը, 19 տեղ` ՀՀ պաշտպանության նախարարությանը: 

Ըստ նույն որոշման՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 80 տեղ: 

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի վերոնշյալ տեղերը հատկացվել են՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության ներկայացրած հայտերը և հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը, ակնկալվող կադրային պահանջարկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter