HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուբեն Ռուբինյան. «Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից»

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել:

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - խորհրդարանոմ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Վերջինս վստահեցրեց, որ սահմանազատման հարց չի քննարկվել Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպումների ընթացքում:

Ռուբինյանը տարօրինակ որակեց Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

Խոսելով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններից Ռուբինյանն ասաց, որ դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, հակառակը՝ խանգարում են:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ Հայաստանում Զանգեզուր  անվանմամբ տարածքային միավոր գոյություն չունի:

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը լինելու է վաղը՝ հուլիսի 1-ին, Վիեննայում: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում, երրորդը՝ մայիսի 3-ին, կրկին Վիեննայում։

Մեկնաբանություններ (1)

Sako K
What did you expect?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter