HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապատվեց 9  տարի ժամկետով ազատազրկման:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր հրապարակեց 14 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Լևոն Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը: Ղազարյանը դատապարտվեց 8  տարվա ազատազրկման:

Նշենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 14 տարի առաջ ավազակային հարձակում պատվիրելու և ղեկավարելու մեջ։

2011 թվականին այս գործով 10 անձ, որոնց թվում՝ Արա Կարապետյանը, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել։ Այդ ժամանակ ավազակային հարձակման կազմակերպիչը գործով չի բացահայտվել:

Վերը նշված դեպքերից շուրջ տասը տարի անց՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Կարապետյանը Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել՝ նրան մատնանշելով, որպես ավազակային հարձակման կազմակերպչի: Խոսքն, ըստ գործի, շուրջ 45 միլիոն դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու մասին է։ 

Լևոն Սարգսյանն ու փեսան՝ Սուրեն Ղազարյանը, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter