Վահե Հակոբյանն ազատվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դադարեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները` որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի մասնակցել է 66 պատգամավոր, այդքանն էլ կողմ է քվեարկել նախագծին:
Իշխանությունը եկել է այդ որոշման՝ հաշվի առնելով Վահե Հակոբյանի անհարգելի բացակայությունների քանակը, նա ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի 342 քվեարկությունից չի մասնակցել 194-ին, ինչպես նաև չի նախագահել Տնտեսական հարցերի հանձնաժողովի 27 նիստից 11-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել