HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ. ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտնում է, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ: Արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել  առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։

Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter