HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական գործունեության համար բժիշկ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային: Վերջինս Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:

Կառավարության լրատվական բաժնից հայտնում են, որ առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին և տիկին Ագարակյանին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագրերը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter