HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը առաջիկայում հնարավոր է հայտարարի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Սպիտակ տան նախկին ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը դիտարկում է 2024 թվականին նախագահական պաշտոնի համար պայքարի իր արշավի մեկնարկի մասին մոտ ժամանակներս հայտարարելու հնարավորությունը: Այդ մասին նախօրեին հայտնել է New York Post թերթը՝ հղում անելով Թրամփի շրջապատում իր աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ հայտարարությունը կարող է արվել մինչև Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները։ «Վաղ հայտարարման մասին քննարկումներն ընթանում են, մարդիկ պլանավորում են: <...> Չնայած հիմա որևէ կոնկրետ բան չկա, մարդիկ պատրաստվում են»,- հայտարարել է ամերիկյան պարբերականի աղբյուրը։

Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահական ընտրարշավն սկսել էր 2015 թվականի հունիսին։

Զուգահեռաբար, ինչպես նշում է The New York Times թերթը, հանրապետական նախկին նախագահն իր պլաններով շփոթության մեջ է գցել իր խորհրդականներին՝ ակնարկելով, որ ընտրարշավին մասնակցելու մասին կարող է հայտնել սոցիալական ցանցերի միջոցով։ Նախկին նախագահի աշխատակիցները արագորեն ստեղծում են նախընտրական ապարատ՝ հաշվի առնելով, որ Թրամփը դիտարկում է նույնիսկ այս տարվա հուլիս ամսին այդ մասին հայտարարելու հնարավորությունը։

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter