Հուլիսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 4-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-7-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել